Ծեծկռտուք` Թուրքիայի խորհրդարանում /տեսանյութ/

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2012 11:55

Թուրքիայի կրթական համակարգը եվրոպականին համապատասխանեցնելու համար «4+4+4» կոչված օրենսդրական առաջարկի քննարկման ժամանակ թուրքական խորհրդարանի ազգային կրթության հանձնաժողովում ծեծկռտուք է սկսվել: Միջնակարգ կրթությունը 12 տարի դարձնելու օրենսդրական առաջարկին դեմ հանձնաժողովի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչները ծեծել են իրար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNNTurk հեռուստաալիքը, ծագած ծեծկռտուքի արդյունքում որոշ պատգամավորներ վիրավորվել են:

Նշվում է, որ ծեծկռտուքը սկսվել է նրանից հետո, երբ հանձնաժողովի նախագահը հայտարարել է օրինագծի ընդունված լինելու մասին: Օրինագծին դեմ պատգամավորները «Անիծվի ֆաշիզմը», «ԱԶԿ-ի դիկտատուրան կավարտվի», «ԱԶԿ-ն դեռ պատասխան կտա ժողովրդին» բովանդակությամբ պաստառներ են պարզել:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply