Չարբախում փեսան որսորդական հրացանով սպանել է աներորդուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 12, 2012 11:40

Մարտի 9-ին, ժամը 22.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Չարբախի 1-ին փողոցից դեպի Արարատի մարզի Նորաբաց գյուղ տանող ճանապարհին գտնվող խորտկարանից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Վարդան Վարդանյանը և 1988 թ. ծնված Դավիթ Բաղդասարյանը:

Ժամը 23.45-ին Վարդան Վարդանյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի կրակված 7 պարկուճ:

Նույն օրը, ժամը 22.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Յուրիկ Թադևոսյանը և խոստովանել, որ ժամը 22.10-ի սահմաններում Ներքին Չարբախ թաղամասում գործող խորտկարաններից մեկում իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է իր աներորդի Վարդան Վարդանյանի և վերջինիս աներորդի Դավիթ Բաղդասարյանի ուղղությամբ, որից հետո խորտկարանի դիմաց կայանված, Վարդան Վարդանյանին պատկանող  «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հեռանալով դեպքի վայրից` ներկայացել Մալաթիայի բաժին:

Յուրիկ Թադևոսյանը ներկայացրել է իր անվամբ հաշվառված «Բայկալ» տիպի որսորդական հրացանը` առանց փամփուշտների:

Հրացանն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply