Եվս մեկ մեդալ Սերբիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 12, 2012 10:34

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե, 2 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկում, առաջ թողնելով  միայն Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Բուլղարիայի հավաքականներին, զբաղեցրին 5-րդ տեղը:

Մրցումների վերջին օրը 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը բավարարվեց բրոնզե մեդալով: Արսենը միայն պարտվեց ապագա չեմպիոնին, ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովին: Իսկ երբ պարզ դարձավ, որ վերջինս եզրափակչում է Ջուլֆալակյնանը «սփոփիչ» երկու հանդիպում անցկացրեց և առավելության հասավ մրցակիցների նկատմամբ: Իսկ պարգևի համար պայքարում մեր մարզիկը  3:1 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրո Պիշկովին:

66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում պարտվեց բելառուս Յարոսլավ Կարդաշին և դուրս մնաց պայքարից:

84 կգ քաշային  Հրաչ Հովհաննիսյանը նույնպես վերջինիս ճակատագրին արժանացավ: 1/8 եզրափակչում նա զիջեց էստոնացի Էերիկ Ապսին:

Հավելենք, որ մրցումների առաջին օրը մերենք երկու մեդալ էին նվաճել:

96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձել էր չեմպիոնը, իսկ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը տիրացել էր բրոնզե մեդալի:

 

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply