Պատգամավոր դառնալ ցանկացողներն առաջադրման համար տասը օր ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 12, 2012 10:32

Ազգային ժողովի` մայիսի 6-ին ընտրությունների թեկնածությունների առաջադրումների մեկնարկը տրված է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանի համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման փաստաթղթերը ԿԸՀ ընդունվում են մարտի 12-ից մինչեւ մարտի 22-ը` ժամը 18:00-ն, իսկ ապրիլի 8-ից պաշտոնապես մեկնարկում է քարոզարշավը:

Դիտորդների հավատարմագրումն իրականացվում է փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 26-ը:

Մինչեւ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար հայտերը կուսակցությունները կարող են ներկայացնել այսօրվանից մինչեւ մարտի 22-ը` ժամը 18:00-ն:

ՀՀ-ում գործում են 41 ընտրատարածքներ: Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները եւ քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով:

Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply