Իսրայելի նախագահը խաղաղության կոչով տեսահոլովակ է թողարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2012 10:34

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը տեսահոլովակ է թողարկել, որտեղ աշխարհում ճանաչում ունեցող ղեկավարների հետ հանդիպման համապատկերում, երաժշտության ներքո բոլորին կոչ է անում դառնալ իր ընկերը, ու խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել:

Պերեսն ընտրել է խաղաղություն քարոզելու անսովոր միջոց: Տեսահոլովակը նախագահի  ադմինիստրացիայի հատուկ պատվերով նկարահանել է երաժիշտ ու ժուռնալիստ Նոեմ Ալուշեմը:

89-ամյա քաղաքական գործիչը 2 ու կես րոպեի ընթացքում մի քանի դարձվածք է արտաբերում.«Դարձիր իմ ընկերը հանուն խաղաղության, ես ցանկանում եմ լսել քո ձայնը» և «Կիսվիր խաղաղությամբ, թող մարդիկ լսեն քո ձայնը ,և  դու կփոխես աշխարհը»:

Երաժշտական ելույթն ուղեկցվում է  Պերեսի ու համաշխարհային ճանաչում ունեցող այլ ղեկավարների  հետ հանդիպման տեսանյութերով:

Վերջում Պերեսը կոչ է անում միանալ իրեն  Facebook-ում. «Մենք բոլորս հիմա Facebook-ի սերունդ ենք: Այդպես շատ ավելի լավ է»,- վստահեցնում է Պերեսը:

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply