Աղջիկը սնվում է բենզինով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 12, 2012 10:03
Օնթարիոյի 20-ամյա բնակչուհին տառապում է հազվադեպ կախվածությամբ, ինչի պատճառով մեկ օր անգամ չի կարող ապրել առանց սննդի մեջ բենզին օգտագործելու:
20-ամյա Վելանդ Շենոնը հավատացնում է, որ չի կարող անգամ մի քանի ժամ ապրել առանց բենզինի:
Մի քանի տարի է, ինչ աղջիկն օրական խմում է 12 թեյի գդալ բենզին:
«Բնզինը քաղցր, միևնույն ժամանակ թթու համ ունի, ու ես չեմ կարողանում առանց դրա ապրել: Սկզբում այն կծու թանձրուկի համ էր հիշեցնում ու թեթևակի կոկորդս այրում էր: Սովորաբար ես տանը լվացարանի տակ եմ պահում բենզինի տարան, սակայն հիմա վիճակս այնպիսին է, որ նույնիսկ պլաստիկե շշով հետս եմ վերցնում տնից դուրս գալիս»:
Աղջկա այդ հակման առիթով ծնողները խիստ անհանգստացան: Սակայն, դրա դեմ պայքարել չկարողանալով, ստիպված դիմեցին բժշկի:
Նյու Յորքի առողջապահության վարչության ներկայացուցիչները հետևում են Շենոնի առողջական վիճակին, սակայն ասում են, որ չեն կարողանում պարզել պատճառը, ինչից աղջիկն այդ թունավոր նյութի հանդեպ հակում ունի:






Facebook
Tweet This
Email This Post
