Բեն Լադենին մատնել է խանդոտ կինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2012 9:21

Ուսամա բեն Լադենի մահվան հետ առնչություն ունի նրա կանանցից մեկը:

Ամերիկյան իշխանությունների պաշտոնական վարկածի համաձայն, Ուսամա բեն Լադենն էր կազմակերպել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը:  Դրանից հետո  երկար ժամանակ նրան  հաջողվեց թաքնվել, սակայն մատնեց սիրային ինտրիգը: Պակիստանում բեն Լադենի թաքնվելու վայրի մասին ամերիկյան հետախուզությանը հայտնել է նրա կանանցից մեկը` խանդելով ավելի երիտասարդ կնոջ հանդեպ: Ի դեպ, ահաբեկիչը միաժամանակ 5 կին ուներ, որոնք նրան  20 երեխա էին պարգևել:

Այդ դավաճանության մասին պատմել է պակիստանյան պաշտոնաթող զինվորական Շաուկատ  Կադիրը, որն ավելի քան մեկ տարի զբաղվում է Բեն Լադենի սպանության հանգամանքներով:

Կադիրը պատմել է, որ պակիստացի կանայք ոչ միայն սարսափելի են իրենց զայրույթի ժամանակ, այլև խիստ վտանգավոր:

Բեն Լադենին մատնած կնոջ անունը Հայրիյա Սաբեր է: Նա բեն Լադենի կանանցից ամենաավագն է ու ամենաշատն էր տանջվում այն բանից, որ ամուսինը նախապատվությունը տալիս էր երիտասարդ կնոջը:

Ահաբեկիչը գտնվում էր Իսլամաբադից 30 կմ հեռավորության վրա` երկու կանանց հետ: Սենյակը նա կիսում էր ավելի երիտասարդի հետ, իսկ երկրորդ կինը  հարևան սենյակում էր ապրում: Երբ Հայրիյան միացավ նրանց, այդ վերաբերմունքն իր հանդեպ չհանդուրժեց ու վրեժից դրդված ԿՀՎ-ի աշխատակիցներին հայտնեց նրա թաքստարանի տեղը: Շաուկատ Կադիրը հարցաքննել է Բեն Լադենի կանանց ու եզրակացրել, որ թիվ մեկ ահաբեկչին սպանել է կանացի  նենգությունը: Ի դեպ,  եղել են տեղեկություններ այն մասին, որ Բեն Լադենը բացի կանանցից, ունեցել է նաև սիրեկան, սակայն այդ տվյալները ոչնչացվել են: Ներկայումս Բեն Լադենի երեք կանայք գտնվում են  պակիստանյան բանտերից մեկում` երկրի տարածքում անօրինական բնակության մեղադրանքով:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply