Ծովային թռչուններին սպառնում է ոչնչացումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2012 8:55

Ինչպես պարզվեց  Թռչունների պահպանության  միջազգային միության կատարած  ուսումնասիրության ընթացքում, ողջ աշխարհի ծովային 346 տեսակ թռչունների գրեթե երրորդ մասը գտնվում է անհետացման եզրին:

Գիտնականների խոսքով,  երկրագնդի վրա բնակվող 346 թռչնատեսակից 97-ը ներկայումս անհետացման սպառնալիքի տակ են: Արդեն հիմա անհետացող տեսակ է համարվում անթև սուզահավը,  սբ Հեղինեի կղզու փոքր ու մեծ մրրկահավերը,  ևս երկուսն արդեն արժանացել են «հավանաբար անհետացել» են կարգավիճակի: Ամենածանրը ալբատրոսների վիճակն է, այդ ընտանիքի 22 տեսակից 17-ն արդեն գրեթե չկան:

Գիտնականները նշել են այն երկրները, որտեղ բնակվում են   տարածման սահմանափակությամբ  թռչունները: Առաջին տեղում Ավստրալիան է` 33 տեսակով, հետո Բրիտանիայի կղզյակային տարածքներն են` 8 տեսակով, Մեքսիկան ու Էկվադորը` 4 և ԱՄՆ-ը` 3 տեսակով: Ցուցակն  ավարտում են Ռուսաստանն ու Պերուն` 1 թռչնատեսակով:

Ծովային թռչունների պոպուլյացիայի կրճատման պատճառ են անվանում մարդու գործունեությունը.մեծ քանակով ձուկ որսալը թռչուններին զրկում է սննդի հիմնական աղբյուրից, բացի այդ, թևավորները հաճախ են հայտնվում ձկնորսական ցանցերում ու զոհվում:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply