Ինդոնեզիայում զոհերի թիվն անցել է 1.000-ը

Օրվա լուր | | October 2, 2009 12:30

Ինդոնեզիական Սումատրա  կղզու Պադանգ քաղաքում զոհերի թիվն արդեն անցել է 1000-ը: Ինդոնեզիայի Առողջապահության նախարարության ճգնաժամային կենտրոնի ղեկավար Ռուստամ Պակայան ասել է, որ իրենց տվյալներով` զոհերի թիվը 1000 հոգուց ավել է. հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը:

Փրկարարները շարունակում են փլատակների տակից հանել տուժածներին. շատերը ծանր վիճակում են: Աշխատանքները ընթանում են լարված` հատկապես քաղաքի կենտրոնում գտնվող 4-հարկանի շենքի փլատակների մոտ, որտեղ երկրաշարժի ժամանակ եղել են 30 երեխաներ: Հաջողվել է փրկել 4 երեխայի, հայտնաբերվել են 6-ի դիակները:

Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհայոնոն, որն անմիջապես ժամանել է Պադանգ, լրագրողներին ասել է , որ պետք է պատրաստ լինել վատթարագույնին. զոհերի թիվը կարող է աճել: Պադանգ քաղաքի բնակչությունը 900.000 է: Ինդոնեզիայի կառավարությունը զոհվածների ընտանիքներին հատկացնելու է 26 մլն դոլար:

Երկրաշարժը տեղի էր ունեցել 7,9 մագնիտուդ ուժգնություն չորեքշաբթի օրը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Սումատրա կղզուց 33 մղոն հեռավորության վրա:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply