Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի չեմպիոն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 11, 2012 1:09

Բելգրադում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում հայտավորված Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ  հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Արթուրը եզրափակչում 2:0 հաշվով առավելության հասավ լիտվացի Մինդաուգաս Լիզեսկիսի նկատմամբ: Եվ ի պատիվ  նրա հաղթանակի հնչեց Հայաստանի օրհներգը, բարձրացվեց եռագույնը:Մեր երկրի ներկայացուցիչն առաջին անգամ է այսպիսի հաջողության հասնում: Նա, վստահորեն պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, առաջին  ոսկե մեդալը բերեց Հայաստանի պատվիրակությանը: Երիտասարդ ըմբիշը նախորդ տարի Դորտմունդում կայացած Հին աշխարհամասի առաջնությունում բավարարվել էր արծաթե պարգևով:

Հայաստանի պատվիրակությանը կարող էր բրոնզե մեդալ բերել գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը: Եվ մեր հսկան իր հնարավորությունը ձեռքից բաց չթողեց` հաղթելով հունգարացի Միխայիլ Բարտոշին: Ընդ որում, նրա հաղթանակը «մաքուր էր»` մրցակցի թիկունքը հպվեց  մրցագորգին: Այս անգամ տիտղոսակիր մեր մարզիկը բավավարվեց  երրորդ տեղով: Պատրիկեևը պարտվեց միայն չեմպիոն դարձած թուրք ըմբիշին`Ռեզա Քայոտին:

Ի դեպ, ստուգատեսը մեր հունահռոմեական ոճի ըմբիշների համար անհաջող էր սկսվել: 55 կգ քաշային Ռոման Ամոյանն առաջին գոտեմարտում պարտվել էր ադրբեջանցի Էլչին Ալիևին: 60 կգ քաշային  Արթուր Մկրտչյանն առաջին գոտեմարտում թեև հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Էդվարդ Բարսեղյանին, սակայն հետո զիջել էր ադրբեջանցի Քամրան Մամադովին:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply