«Դարի կողոպուտ».գողերին մատնել է ծխախոտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 10, 2012 21:55

Թուրքական Օրդու քաղաքում վեց կգ ոսկու և մեկ միլիոն արժողության թանկարժեք զարդերի գողությունը բացահայտվել է: Այդ մասին հաղորդում են Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները, ավելացնելով, որ գողերը իրենց երկրի քաղաքացիներ են: Վրացական ուժայինների հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ավազակախմբի պարագլուխ Վախթանգ Պուրցելաձեն, որից հետո Թբիլիսիում և Քութայիսիում հայտնաբերվել է գողացվածի մի մասը: Հանրապետության ՆԳՆ տեղեկատվության համաձայն, «ներկայում օպերատիվ գործողություններ են կատարվում հանցագործ խմբավորման մյուս անդամներին ձերբակալելու և մնացած ոսկեղենը գտնելու համար»: Թուրքական ԶԼՄ-ներն այդ կողոպուտն  անվանել են «դարի հանցագործություն», նշելով, որ չարագործները առևտրի կենտրոն են թափանցել ութ մետրանոց թունելով, որը նրանք փորել են մի քանի օր շարունակ հարևան շենքի զուգարանից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այն պահին, երբ միացել են ազդանշանները, գողերը բավական հեռու են գտնվել հանցագործության վայրից: Համոզվածությունը, որ ոսկին գողացել են Վրաստանի քաղաքացիները, երևան եկավ հանցագործության վայրում Վրացական ծխախոտի  մնացորդ հայտնաբերելուց հետո:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply