Քոֆի Անանը հանդիպել է Բաշար Ասադին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 10, 2012 20:51

Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի  հատուկ հանձնակատար Քոֆի Անանը մեկնել է  Դամասկոս, որտեղ բանակցություններ է վարել Բաշար Ասադի հետ: “Սուրիա” հեռուստաալիքը հաղորդել է, որ խորհրդակցությունները անցել են դրական մթնոլորտում: Ուրիշ մանրամասներ չեն հաղորդվում: Հանդիպմանը քննարկվել են  տուժած շրջաններ արագ ձևով հումանիտար օգնություն  հասցնելու պայմանները:

Նաև Քոֆի Անանը նախատեսել է բանակցություններ Սիրիայի հիմնական ընդիմադիր ֆրակցիաների ղեկավարների հետ: Ինքը` ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը, որին հանձնարարված է սիրիական ճգնաժամը կարգավորելու առաքելությունը, իր հիմնական խնդիրներից մեկը համարել է “Սիրիայում կրակի բազմակողմանի դադարեցումը”,- հաղորդում է “Россия 24” հեռուստաալիքը:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply