Մարտի 9-ին Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետների տանը կայացավ”Հարսնացուն Անգլիայից” երաժշտական կոմեդիայի պրեմիերան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 10, 2012 20:15

Ներկայացումը պատմում է մի աղջկա մասին, ով եկել է անգլիայից և ուզում է ամուսնանալ գյուղացի տղայի հետ, այսպիսի դեպքեր շատ քիչ են լինում, ռեժիսորը փորձել է դերասան-հանդիսատես տարածությունը կոտրելով՝ անմիջականություն ստեղծել, և երիտասարդ դերասաններին ազատություն ընձեռել:
Ռեժիսոր և դերասան Արմեն Դալաքյանը կարևորելով ներկայացումը ասաց.

“Որպես երիտասարդ ռեժիսոր ես չեմ նմանվում, այլ իմ նոր մտքերն եմ արտահայտում: Մեր թատրոնը հենց դրանով է տարբերվում, և ոճային, և խաղային, և առհասարակ ներկայացման բեմադրությամբ, մենք չենք կրկնօրինակում ոչինչ:
Սցենարի հեղինակը, բեմադրողը ես եմ, իմ հորինվածքն եմ ի ցույց դնում բոլորին: Մեկ ամիս է ինչ աշխատում էինք այս ներկայացման վրա, կոմեդիան վերնագրեցինք “Հարսնացուն Անգլիայից” , այն նույնպես նորովի է ու փոփոխված, մենք չենք նմանվում հներին, այլ դրանք փոփոխում ենք: Եթե դերասանը կարողանում է կատարել իր առջև դրված խնդիրը, ապա իմ կարծիքով նա պատրաստ է բեմ բարձրանալ: Փոքրուց երազել եմ բեմ, թատերական ներկայացումներ խաղալ, չնայած չգիտես ինչու ես սկսեցի խաղալ սերիալներում, բայց մանկության երազանքս դա թատրոնն է, որը իմ սաների միջոցով եմ իրականացնում: Ամեն ներկայացման ժամանակ տարբեր է իմ պատասխանատվությունը, բեմադրում եմ և կոմեդիա, և դրամա: Երբ կուլիսները բացվում են զգում եմ մի մեծ հաղթանակ, երբ հանդիսատեսը սկսում է ծափահարել, ես պարզ զգում եմ դա անկեղծ է թե չէ, երբ իրոք ծափահարում են, մի մեծ բեռ ընկնում է ուսերիցս, ծափերը շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար”:

Ռեժիսորը հավելեց, որ “Շանս” թատերական ստուդիան է ղեկավարում, բեմական արվեստ ու խոսքի դասերից է որ իր երիտասարդ ապագա դերասան աշակերտները հաջողության են հասնում, մեկ ամիսը մեկ ռեժիսորը ներկայացումներ է բեմադրում, որտեղ դերասանները ի ցույց են դնում իրենց կարողություններն ու սովորածը:

Ներկայացման մեջ ներգրավված են ‘Շանս” թատերական, ուսումնական կենտրոնի սկսնակ սաներ` Ղուկասյան Էդգարը, Նիկողոսյան Մելանյան, Մխիթարյան Վանուհին, Բաղդասարյան Արգամը և ուրիշներ:

1. Ստանձնելով դերակատարություն, ինչ պատասխանատվություն եք զգում.
Մխիթարյան Մելանյա.
“Երբ որ կուլիսները բացվում են, ոտքերս դողում են, իսկ երբ որ փակվում են ես երջանկությունից սպասում եմ ծափահարությունների: Պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ ներկայանալով հանդիսատեսին կարևոր չէ երկրորդական էս խաղում, թե գլխավոր, կարևորը այն է, որ պարտավոր ես խաղալ շատ բնական, եւ այնպես անես, որ հանդիսատեսը քեզանով հպարտանա”:
Նիկողոսյան Մելանյա.
1.”Ներկայացման մեծ մասը կախված է գլխավոր դերակատարներից, հետևաբար տպավորությունն ու պատասխանատվությունը մեծ է: Կապ չունի, թե դու գլխավոր դեր ես խաղում, թե երկրորդական, կարևորը կարողանաս ճիշտ ներկայանալ, հասանելի լինել”

2. Թատրոն, թե կինո.
Մխիթարյան Վանուհի
“Միանշանակ թատրոն: Այս դեպքում հանդիսատեսի արձագանքը տեղում զգում էս, թատրոնում չկա սխալվելու իրավունք, իսկ կինոյում այն կարող է կրկնվել, որը ինձ չի գերում’

Նիկողոսյան Մելանյա
‘Կինոն շատ հետաքրքիր է, բառեր չեմ գտնում ասել, բայց թատրոնն ավելի դժվար է ու ավելի պատասխանատու, եթե դու խաղում ես թատրոնում, ապա կինոյում ավելի հեշտ կխաղաս”

3.Ներկայացման վրա շատ եք աշխատել.
Մխիթարյան Վանուհի
“Շատ ջանք եմ գործադրել, և շատ եմ աշխատել, լինելով 22 տարեկան, ես խաղում եմ մոտավորապես 80 տարեկանի կերպար”:
Նիկողոսյան Մելանյա
“Ներկայացման վրա զուտ մասնագիտական տեսանկյունից եմ աշխատել, քանի որ անգլերեն եմ խոսելու, ու մաքուր առոգանությամբ ներկայացնելու եմ անգլիացու կերպարը”:

4. Ինչ եք երազում, որպես երիտասարդ դերասան.
Մխիթարյան Վանուհի
<>, որը շուտով կլինի կինոթատրոններում, այնուհետև հեռուստատեսությամբ կցուցադրվի, այնտեղ ես խաղալու եմ երկվորյակ քույրիկների դերը, որտեղ մեկը դրական է, իսկ մյուսը բացասական, ֆիլմը ուսուցողական բնույթ է կրում, այնտեղ ես սովորեցնում եմ, չծխել, չխմել, և հետևել կանոններին>>
Նիկողոսյան Մելանյա
“Երազում եմ մի բան, որ դուրս գամ բեմ ու լսեմ արժանի ծափահարություններ”:

5. Բեմի վրա կերպար կերտելիս ինչ եք ակընկալում հանդիսատեսից, և ինչ եք տալիս նրան.
Մխիթարյան Վանուհի
“Հանդիսատեսին սկզբից ես պետք է տամ հետո ակընկալեմ, պետք է տամ այն ինչ կերպարս պահանջում է, կարողանամ ճիշտ մատուցել տվյալ կերպարը, իսկ որպես պատասխան կցանկանամ, որ հանդիսատես ի սրտե ծափահարի: Ծափահարություններն էլ ասոցացվում են հաջողության հետ”:

Նիկողոսյան Մելանյա
“Հանդիսատեսին փորձում եմ տալ մաքսիմալը, ինչը ռեժիսորը ինձանից պահանջում է, փորձում եմ 100 տոկոսին գոնե մոտենալ, իսկ հանդիսատեսից ակընկալում եմ միայն ծափահարություններ”:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply