Հաղթանակներ Հելսինկիում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 10, 2012 19:45

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկած բռնցքամարտի միջազգային մրցաշարի 1/4  եզրափակչում Հայաստանի բռնցքամարտիկներից երեքը   հաղթանակներ տարան և շարունակում են պայքարը:

56 կգ քաշային Արամ Ավագյանը 22:7 հաշվով հաղթել Է լիտվացի Ռուսլանաս Զեֆրեդովասին, 69 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը 17:8 հաշվով  առավելության Է հասել ֆինն Հենրի Քեկոլայնենի նկատմամբ, իսկ 64 կգ քաշային Արա Պուլուզյանը 18:17 հաշվով հաղթել Է Լատվիան ներկայացնող Արթուրս Ահմեթովսին:

Այս մրցաշարին մասնակցում են Հայաստանի 6 բռնցքամարտիկներ: Այն կավարտվի մարտի 12-ին:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply