Վրաստանի Զուգդիդ քաղաքում տեղի է ունեցել պայթյուն. տուժել Է երկաթուղու մի աշխատող
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 11, 2009 14:21
Վրաստանի արևմուտքի Զուգդիդ քաղաքում այսօր գիշերը երկաթուղային ճանապարհին 15 րոպե միջակայքով որոտացել Է երկու պայթյուն` ապրանքատար գնացքի դատարկ վագոնում և երկաթուղային ճանապարհի մոտ գտնվող աղբարկղում. այս մասին լրագրողներին հաղորդել են տեղական իշխանությունների և Վրաստանի երկաթուղու ներկայացուցիչները, որոնք ժամանել են պատահարի վայր:
Նրանք նշել են, որ պայթյունները տեղի են ունեցել դատարկ մարդատար գնացքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, որն առավոտյան պետք Է մեկներ Թբիլիսի: Պայթյունի հետևանքով վնասվել են ապրանքատար վագոնը և երկաթուղու մի քանի մետր հատված, կոտրվել են մերձակա շենքերից մեկի ապակիները: Զոհեր չկան, վիրավորվել Է երկաթուղու մի աշխատող, որը պայթյունի պահին գտնվել Է մարդատար շարժակազմի մոտ:
Երրորդ պայթյունը որոտացել Է մոտ երկու ժամ հետո Զուգդիդի ծայրամասում: Պայթուցիկ սարքը դրված Է եղել ոստիկանության բաժանմունքից ոչ հեռու կայանված բեռնատար ավտոմեքենայում: Պատահարների վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, սկսվել Է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
