Լևոն և Սաշիկ Սարգսյանները պատգամավոր դառնալու ցանկություն չունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2012 17:40

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, մասնակցել չի ցանկանում. այս մասին ՀՀԿ 13-րդ համագումարին լրագրողների հետ զրույցում հայտնեց Լ. Սարգսյանը: Նա նշեց, որ իր՝ պատգամավոր դառնալու ցանկության մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից և շատ զարմացել:
”Ես ինձ իմ տեղում ավելի լավ եմ զգում”,- ասաց Սարգսյանը և վստահեցրեց, որ ներկայումս պակաս կարևոր աշխատանքով չի զբաղված: Նա հայտնեց, որ եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, նույնպես պատգամավոր դառնալու ցանկություն չունի: Հարցին, թե որն է պատճառը, Լևոն Սարգսյանն ասաց, որ եղբայրն առողջական խնդիրներ ունի:

 

Yerkir.am

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply