Հայաստանը կմասնակցի Eurovision Young Musicians մրցույթին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 10, 2012 17:32

Եվրոպական հեռարձակողների միության նախաձեռնությամբ, մայիսին կանցկացվի երիտասարդ երաժիշտների մրցույթ, հայտնում է «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական կայքը:

Eurovision Young Musicians- 2012-ի կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 5-6-ին, իսկ եզրափակիչը` 11-ին:

Վիենայում անցկացվելիք դասական երաժշտության կատարողների մրցույթին կմասնակցի 14 երկիր` Գերմանիան, Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա և Հերցեգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Հունաստանը, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան, Ուկրաինան և Հայաստանը:

Առաջին անգամ Eurovision Young Musicians-ն անցկացվել է 2000 թ.-ին, հաջորդը` 2010-ին: Մրցույթում հաղթել էր Սլովենիայի ներկայացուցիչը:

Tert.am

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply