ՀՀԿ-ն նոր բանաձև ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2012 17:11


Այսօր` մարտի 10-ին կայացած ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ, համագումարի պատվիրակներին ներկայացվեց նաև ՀՀԿ նոր բանաձը: Առհասարակ` բանաձևի նախագծի համաձայն, որ բաժանվել էր լրագրողներին, շատ էր խոսվում փոխվելու և փոխելու մասին: Իսկ վերափոխման համար ՀՀԿ համագումարը կոչ է անում հավատալ հավաքական կարողություններին, հասարակական-քաղաքական կառույցներին, անհատներին ու նրանց կարողություններին: Նոր բանաձևը ենթադրում է, որ առաջնայնորեն պետք է հաղթահարել մեր հասարակությանը “համակած այն հիվանդությունը, որ կոչվում է կոռուպցիա”: Իսկ այդ ճանապարհին, ինչպես նշված է ՀՀԿ նոր բանաձևի նախագծում, կիրառվելու են` “և’ վիրահատական, և’ մյուս բոլոր օրինական մեթոդները”: Կուսակցության կարգախոն է` “Հվատա’նք, որ փոխենք”-ը: Իսկ նոր բանաձևի ֆիզիկական արտահայտության առումով նշվում է` “Քեզ համար, Հայաստան” կարգախոսի ներքո մենք Հայաստան պետության կայացումն ենք ապահովել` հասարակական համակեցության հիմքերն ամրացրել ու աշխարհում մեր երկրի դիրքն ամրապնդել: Այսուհետ` ՀՀԿ-ն իր գործունեությունն առավելապես ուղղելու է դեպի մարդը, դեպի ՀՀ քաղաքացին: Մենք ասում էինք` Քեզ համար, Հայաստա’ն. այսուհետ ասում ենք` “ավելի լավ հայաստան յուրաքանչյուրի համար”:

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply