Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ համանախագահին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 1, 2009 19:06
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի(ՄԽ) նորանշանակ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին՝ քննարկելով ԼՂ հակամարտությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նախարարը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այն հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն ինքնուրույն գործընթաց է և շաղկապված, ու պայմանավորված չէ որևէ այլ գործընթացով:
Օհանյանը գոհունակություն է հայտնել նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ կառավարության հաստատակամության համար:






Facebook
Tweet This
Email This Post
