Սերժ Սարգսյանը վերընտրվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2012 17:06


Այսօր` մարտի 10-ին կայացած ՀՀԿ 13-րդ համագումարում, պատվիրակների միաձայն քվեարկությամբ` “Հայաստանի հանրապետական կուսակցության” նախագահ վերընտրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարում որոշվեց ՀՀԿ նախագահի թեկնածությունը որոշել բաց քվեարկությամբ: ՀՀԿ նախագահ ընտրվելու համար առաջադրված էր միայն մեկ թեկնածու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Վստահեցնում եմ, որ ես ամենայն պատասխանատվությամբ շարունակելու եմ ՀՀԿ կառավարումը ի փառս մեր ժողովրդի ու հայրենիքի: Մենք այլ նպատակներ չունենք»,- վերընտրվելուց հետո ասաց Սերժ Սարգսյանը:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply