ՀՀԿ-ում ամեն ինչ միաձայն էր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2012 17:08


Այսօր` մարտի 10-ին, «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կայացած 13-րդ համագումարում ՀՀԿ-ն միաձայն ընտրեց նոր գործադիր մարմնի կազմը: Մինչ քվեարկության անցնելը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը համագումարի պատվիրակներին առաջարկեց գործադիր մարմնի կազմը հասցնել 19-ի եւ առաջարկեց Գործադիր մարմնի կազմը` Արմեն Աշոտյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Ավագյան, Գագիկ Բեգլարյան, Դերենիկ Դումանյան, Ռազմիկ Զոհրաբյան, Ռուբեն Թադեւոսյան, Մուշեղ Լալայան, Կարեն Կարապետյան, Հրանուշ Հակոբյան, Դավիթ Հարությունյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Սամվել Նիկոյան, Էդուարդ Շարմազանով, Գալուստ Սահակյան եւ Տիգրան Սարգսյան:
Գործադիր մարմնի վերջին` 19-րդ անդամի անունը, որ սկզբում չէր կարդացել նախագահ Սերժ Սարգսյանը, հենց իր անունն էր:

Դիտվել է 933 անգամ:
Print Friendly

Leave a Reply