ԵԺԿ-ն վստահում է ՀՀԿ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2012 17:03

ՀՀԿ ձևավորված հստակ տեսլականը կուսակցության երկար նախապատմությունը և կազմակերպական կառույցը, համապարփակ կուսակցական պլատֆորմը և քաղաքական օրակարգը ՀՀԿ-ն բնութագրում են, որպես ԵԺԿ-ի և տարածաշրջանում Եվրոպայի իր անդամների համար վստահելի գործընկեր: Այս մասին մարտի 10-ին կայացած ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ, հանդես գալով ողջույնի խոսքով, հայտարարեց «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Ռումյանա Ժելեվան: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցուցադրել են իրենց պատրաստակամությունը երկրում իրականացնել խորքային բարեփոխումներ` որդեգրելով ԵՄ չափանիշները, վեջինիս հետ մերձեցումը դյուրացնելու նպատակով:
“Ես խորապես համոզված եմ, որ քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումների կարևոր ընթացքը, որն իրականացնում են իշխանությունները` միջազգային հանրության նշանակալի ներգրավմամբ, երկիրը մուտալուտ ապագայում կառաջնորդեն դեպի կայուն, ինքնաբավ և կայացած ժողովրդավարություն: Վերջին տարիների ընթացքում Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել, դեպի եվրոպական ինտեգրացիա: ԵԺԿ-ն հակված է համագործակցել տարածաշրջանում նորանկախ ժողովրդավարությունների հետ` օգնելու վերջիններիս ջատագովել եվրոպական արժեհամակարգը և ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերիշխանության սկզբունքները”,- ասաց ԵԺԿ փոխնախագահը:
Նա մեկ անգամ ևս ԵԺԿ-ի անունից վերահաստատեց իրենց լիարժեք օժանդակությունը ՀՀԿ-ին` Հայաստանի ժողովրդավարական զարգացումն ապահովելու, երկիրը եվրոպական մեծ ընտանիք առաջնորդելու գործում` միավորված ազատության և համերաշխության համընդհանուր արժեքներով: Ռումյանա Ժելեվան ներկայացրեց նաև ԵԺԿ նախագահ Ուիֆրեդ Մարթենս-ի տեսագրված ուղերձը համագումարին:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply