Պուտինը ողջունում է ՀՀԿ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2012 16:59


Այսօր կայացած ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ ելույթի խոսքով հանդես եկավ նաև “Եդինայա Ռոսիա” կուսակցության ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը, ով ուներ հատուկ առաքելություն` ներևկայացնելու ՌԴ և “Եդինայա Ռոսիա” կուսակցության նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքը ՀՀԿ-ի 13-րդ համագումարին ու նրա մասնակիցներին:
“Թանկագին ընկերներ, անկեղծորեն ողջունում եմ ՀՀԿ 13-րդ համագումարի մասնակիցներին ու հյուրերին: Ձեր կուսակցությունը, որ հանդիսանում է երկիրը ղեկավարող կուսակցությունը, մեծ ավանդ ունի Հայաստանի հասարկության և ազգային շահերի զարգացման գործում և Հայաստանի հանրության կողմից մեծ հեղինակություն է վայելում: Կուսակցությունը միշտ օժանդակում է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների խորացմանը ”,- մասնավորապես ներկայացված էր ողջույնի խոսքում:
Վլադիմիր ՊուտինըՑանկանում է նաև համագումարին հաջող աշխատանքներ`համոզված լինելով, որ կընդունվեն մի շարք կարևոր որոշումներ, որոնք ուղղված են հայ հասարակության առջև ծառացած սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply