Չիլինգարովը ողջունեց ՀՀԿ-ի 13-րդ համագումարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2012 16:24


Այսօր` մարտի 10-ին “Կարեն Դեմիրճյան” մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ 13-րդ համագումարին, հրավիրված էին մի շարք կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի համար ձայն տրվեց նաև համագումարին մասնակցող ՌԴ “Եդինայա Ռոսսիա” կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ, ԽՍՀՄ և ՌԴ հերոս, Ռուսաստանի դաշնային խորհրդի անդամ, մեր հայրենակից Արթուր Չիլինգարովին:
“Ես պետք է խոսեմ այն հարաբերությունների մասին, որոնք պատմականորեն կապում են մեր ազգերին, որոնց որակը ակնհայտ է այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ծավալվում է հաջող երկխոսություն և ծավալվում է դինամիկ: Ես ունեմ հատուկ առաքելություն մեր կուսակցության նախագահ Վլադիմի Վլադիմիրի Պուտինի կողմից` ձեր համագումարի հասցեին կարդալ նրա ողջույնի խոսքը”,- ասաց Արթուր Չիլինգարովը:
Նա նշեց նաև, որ սույն թվականի մարտի 4-ին Ռուսաստանի Դաշնությունում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ ՌԴ-ում բնակվող և ընտրող հայերը, հարյուր տոկոսով քվեարկել են Պուտինի օգտին և դրևանով արտահայտել իրենց աջակցությունը ՌԴ նախագահին:
“Գիտենք, որ և’ ՀՀ նախագահը, և’ վարչապետը, սրտանց շնորհավորել էին Պուտինին, նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ: Ընդ որում` ընտրությունը, որ կատարել են ՌԴ ազգերն ու ազգությունները, օգնելու են նաև հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը”,- նշեց “Եդինայա Ռոսիա” կուսակցության ներկայացուցիչը:

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply