Կայացավ ՀՀԿ 13-րդ համագումարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2012 16:18

Այսօր` մարտի 10-ին, Երևանի «Կարեն Դեմիրճյանի» անվան  մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը: ՀՀԿ և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, որ համագումարի աշխատանքների համար ընտրվել է 1833 պատվիրակ, որոնցից համագումարի բացման պահին գրանցված են եղել 1801 –ը:

«Մենք իրավասու ենք` սկսելու մեր աշխատանքները, ովքեր կողմ են, որ սկսենք մեր համագումարի աշխատանքները, խնդրում եմ քվեարկել»,- հայտարարեց  ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Քվեարկության` 1801 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ արդյունքներով, նախագահը ՀՀԿ 13-րդ համագումարը հայտարարեց` բացված:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply