Աշխարհի վերջը կանխագուշակողը որոշել է թողնել այդ զբաղմունքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 10, 2012 14:15

Ամերիկացի քարոզիչ Հարոլդ Քեմփինգը, որը մլն դոլարներ էր ծախսել ապոկալիպսիսի մասին իր կանխագուշակումները տարածելու համար, հայտարարել է, որ սխալվել է  Հիսուսի երկրորդ գալստյան ամսաթվի հարցում:

«Պետք է պարզ խոստովանեմ, որ մենք աշխարհի վերջի մասին նոր վկայություններ չունենք: Եվ չնայած տարբեր ամսաթվեր  ու տարեթվեր են նշվում, այդուհանդերձ, ես հետաքրքրությունս դրա  հանդեպ կորցրել եմ»:

Քեմփինգը, որը ներկայումս 90 տարեկան է, առաջին անգամ աշխարհի վերջի մասին  կանխագուշակություն արել էր  1992-ին:Դրանից հետո նա մի քանի անգամ այդ տարեթիվը հետաձգեց: Նա հատկապես ակտիվ քարոզում էր, թե աշխարհի վերջը լինելու է 2011-ի մայիսի 21-ին: Նրա հետևորդներից շատերն են հիասթափվել, քանի որ աշխարհի մոտալուտ վերջը նրանց բարեգործության էր մղել` թողնելով դատարկաձեռն, առանց ունեցվածքի (բարեգործական նպատակների են ծառայեցրել) ու աշխատանքի: Ներկայումս քարոզիչը գտնվում է հիվանդանուցում:

Դիտվել է 1673 անգամ:
Print Friendly

Leave a Reply