BBC-ի հաղորդավարը քնել է ուղիղ եթերի ժամանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 10, 2012 13:32

BBC հեռուստաալիքի հաղորդավար Սայմոն Մաքքոյը  քնել է ուղիղ եթերի ժամանակ: Երեկ նա իր գործընկեր Մարթին Քրոքսոլի հետ առավոտյան 8:26-ի լուրերի  ժամանակ քնել է: Գիտակցելով կատարվածը` նա իսկույն վեր է թռել տեղից ու փորձել ինքնատիրապետումը պահպանել: Սակայն հեռուստադիտողներից շատերն են հասցրել նկատել հաղորդավարի այդ վրիպումը, որն իսկույն Twitter-յան կատակի է վերածվել: Ինքը` հաղորդավարը, կատարվածի առիթով փորձել է կատակել.«Դա  գլխով սեղանին թակելու երկարատև պահ էր»:

Նախկինում Մաքքոյը  եթերում իր վարքագծով բազմիցս է արժանացել բազմաբնույթ արձագանքների:

2009-ին տեսախցիկը նրան «բռնացրել»  էր այն պահին, երբ նա սեղմումներ էր կատարում սեղանին: Դրանից մեկ ամիս անց նա կրկին զարմացրեց, երբ արժույթի բորսայի վերաբերյալ   տեղեկությունների ժամանակ սկսեց ուղիղ եթերի ժամանակ տկտկացնել սեղանին:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply