Փորձագետները ստեղծել են կատարյալ կնոջ պատկերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 10, 2012 13:06

Ավստրալական Marie Clair ամսագիրը ընթերցողներին ներայացրել է կատարյալ կնոջ պատկերը: Օգտագործելով  ողջ աշխարհի պլաստիկ վիրաբույժների ունեցած տվյալները` ամսագրի ձևավորողները ստեղծել են ճանաչված կանանց ամենահաջող, պահանջված դիմագծերը: Այս գործում ամենահետաքրքրականն այն է, որ նման դիմագծեր ունենալը լրիվ հնարավոր է, կարևորը` հոլիվուդյան գեղեցկուհիների նմանությամբ դեմք կերտելն է, ընդ որում, կատարյալ գեղեցկուհի դառնալու համար կպահանջվի ընդամենը 1 մլն դոլար:

Այսպես,  «ամենապահանջված»  քիթը, որ  սարքում են վիրաբույժները` օսկարակիր Նաթալի Փորթմանինն է: Կատարյալ շուրթեր են համարվում Սքարլեթ Յոհանսոնինը (ավաղ, այստեղ Անջելինա Ջոլին հայտնվել է երկրորդ հորիզոնականում), աչքերի կտրվածքը`  Էնն Հաթաուեյինը:

Ի դեպ, Հոլլի Բերին իր դեմքի կատարյալ ուրվագծով, ոսկեհեր Թեյլոր Սվիֆթտն ու Ջենյուարի Ջոնսը նույնպես պլաստիկ վիրաբույժների այցելուների կուռքերից են:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply