Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 10, 2012 12:56

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի, ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզում` Արագած, Լուսագյուղ, Սարալանջ, Նիգավան, Ծաղկաշեն և Նորաշեն գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր և Մաքենիս, Արագածոտնի մարզում` Եղիպատրուշ և Արա գյուղերի ավտոճանապարհները:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 10-ի, ժամը 12.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից

ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է որոշակի սահմանափակումներով:

Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 633 անգամ:
Print Friendly

Leave a Reply