Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 10, 2012 12:42

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից, Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը մարտի 9-ի երեկոյան պաշտոնապես տեղեկացրել է ընկերությանը, որ դադարեցումը պայմանավորված է Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների իրականացմամբ:

Աշխատանքների ավարտի եւ գազամատակարարման վերականգնման մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply