16 հազար մոմ` երկրաշարժի զոհերի հիշատակին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 10, 2012 12:39

Օսակայի  բուդդայական Սիտենոձի տաճարում այսօր 16 հազար մոմ են վառել`  գրեթե մեկ տարի առաջ  կատարված երկրաշարժի զոհերի հիշատակին:

Սգո հիմնական արարողությունները կկատարվեն մարտի 11-ին, աղետի տարելիցին, տեղական ժամանակով 14:46-ին: Մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը: Հենց այդ ժամին ուղիղ մեկ տարի առաջ  9 մագնիտուդով երկրաշարժ եղավ, որին հետևեց 10-մետրանոց ալիքներով ցունամին:

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն ու վարչապետ Եսիխիկո Նոդան  կայցելեն Տոկիոյի ազգային թատրոն` սգո արարողության:

Անցած տարվա աղետի հետևանքով զոհվեց ու անհետ կորավ շուրջ 19 հազար մարդ (պաշտոնապես զոհված են ճանաչվել 16 հազարը), ավերվեց 330 հազար տուն: Ամենաշատը տուժել են Իվատե, Միյագի ու Ֆուկուսիմա պրեֆեկտուրաները: Իսկ Ֆուկուսիմայի ատոմակայանում կատարված վթարի պատճառով իրենց տներից հեռացան 160 հազար բնակիչներ: Մինչ օրս հիշյալ տարածքները երկրաշարժի հետևանքներից դեռևս մաքրված չեն:

 

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply