Հայ շախմատիստուհիները` համեստ դիրքերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 10, 2012 11:22

Թուրքիայում անցկացվող  շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում, որին մասնակցում են 103 մարզուհիներ, խաղացվել է 7 տուր: Մրցաշարային աղյուսակը վաստակած 6-ակլան միավորով գլխավորում են ռուսաստանցի Վալենտինա Գունինան և ռումինուհի Քրիստինա- Ադելա Ֆոյշորը: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը նրանցից մեկ միավոր պակաս ունեն և 5-12-րդ տեղերը զբաղեցնողների խմբում են: Մյուս հայ շախմատիստուհիներն ավելի համեստ դիրքերում են:4,5- ական միավոր ունեն Ֆրանսիայի ներկայացուցիչ Էլմիրա Սկրիպչենկո- Աղաբաբյանը և  Հայաստանը ներկայացնող Մարիա Կուրսովան: 3,5 միավոր է վաստակել Լիլիթ Գալոյանը: 3 միավոր` Աննա Հայրապետյանը, 2,5 միավոր`  ռուսաստանցի Նելլի Ալեքսանյանը:

Ահա թե ինչպես են խաղացել վերջին` 7-րդ տուրում հայ շախմատիստուհիները.

Դանիելյան – Գուրամիշվիլի` 1 : 0
Ռեպկովա – Մկրտչյան` 0 : 1
Սանդու – Գալոյան` ½ : ½
Կուրսովա – Ումուդովա` 1 : 0
Գվետաձե – Հայրապետյան` 1 : 0
Իվախինովա – Սկրիպչենկո` 0 : 1
Բորոսովա – Ալեքսանյան` 1 : 0

Դիտվել է 680 անգամ:
Print Friendly

Leave a Reply