Կինը Facebook-ում հայտնաբերեց ամուսնու երկրորդ ընտանիքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 10, 2012 10:43

ԱՄՆ-ի բնակչուհին Facebook-ում հնարավոր ընկերների ցանկում հայտնաբերեց ամուսնու երկրորդ կնոջը:

Ամերիկուհին Facebook-ում մի ստեղնի հպումով հայտնվել է ամուսնու նոր կնոջ էջում, որտեղ լուսանկարներում տեսել է իր ամուսնուն` հարսանեկան տորթի շուրջ:

Կինն անմիջապես   կապվել է ամուսնու մոր հետ, իսկ հետո ամենի մասին պատմել է իշխանություններին:

Ոստիկանությունը սկսել է  քննել գործը.  բանտային սպա Ալան Էլ Օ’ Նիլի նկատմամբ  երկկնության մեղադրանք է առաջադրվել,  և հիմա նա պետք է դատարան ներկայանա:

Դատական փաստաթղթերով հաստատվել է, որ պ-րն Օ’Նիլը 2001-ին ամուսնացել է, պարզապես այն ժամանակ նրա անունն Ալան Ֆուլկ էր: 2009-ին նա տեղափոխվել է, փոխել անունն ու կրկին ամուսնացել` առանց առաջին կնոջից բաժանվելու:

Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա  Օ’Նիլին սպառնում է մեկ տարվա ազատազրկում:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply