Իսպանիայում մոլեգնում են անտառային հրդեհները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 10, 2012 10:18

Իսպանիայի հյուսիս-արևելքում մի քանի հազար հեկտար է ոչնչացել հրդեհի պատճառով: Իշխանությունները տարհանում են ծայրամասերի բնակիչներին. արդեն դուրս  են  բերել  ավելի քան 500 մարդու:

100-ից ավելի հրշեջ հաշվարկներ են պայքարում հրդեհի դեմ: Ներկայումս հրդեհի 4 հիպոկենտրոն հսկողության տակ է  վերցված, մնացածները դժվարամատչելի  տեղերում են ու այնտեղ հասնելու համար հողափոր մեքենաներ են հարկավոր: Օդից ինքնաթիռներն ու ուղղաթիռները ջուր են սփռում հրդեհի բռնկման օջախների վրա: Աշխատանքը դժվարանում է ուժեղ քամու պատճառով: Տեղական իշխանությունները կարծում են, որ հրդեհի պատճառը քամին է: Նախօրեին փոթորկի պատճառով էլեկտրալարեր են վնասվել, իսկ կրակի տարածման համար մի բոցն էլ քամու առկայությամբ բավարար կլիներ:

Դիտվել է 1048 անգամ:
Print Friendly

Leave a Reply