Մեկնարկել է նախագահի համահայկական ուղեւորությունը. առաջին կանգառը՝ Փարիզում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 1, 2009 18:28

Այսօր մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական մեկշաբաթյա ուղեւորություն՝ անցկացնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումները:

Սփյուռքահայության հետ նախագահի հանդիպումներին կմասնակցեն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը:

Սարգսյանի առաջին կանգառը կլինի Փարիզում, որտեղ նա հոկտեմբերի 2-ին հանդիպումներ կունենա Եվրոպայի հայ համայնքների ու համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների, ազդեցիկ աշխարհիկ եւ հոգեւոր դեմքերի հետ:

Այնուհետ  Սարգսյանը կայցելի Նյու-Յորք, Լոս Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով՝ հանդիպելու Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Մերձավոր Արեւելքի, ԱՊՀ երկրների հայ համայնքների հոգեւոր թեմերի եւ համայնքային կառույցների ղեկավարների, քաղաքական, հասարակական, մշակութային, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների,հայտնի սփյուռքահայ  անհատների հետ:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply