Coca-Cola և Pepsi-Cola բաղադրության մեջ հայտնաբերվել է քաղցկեղ առաջացնող նյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 10, 2012 8:26

Coca-Cola և Pepsi-Cola արտադրողները ստիպված են փոխել իրենց ըմպելիքների ավանդական բաղադրատոմսերը: Գազավորված ըմպելիքի  բաղադրիչների մեջ հայտնաբերվել է մի նյութ, որն,  ինչպես պարզվել է,  քաղցկեղ է առաջացնում: Կանցերոգենը պարունակվում է ջուրը ներկող կարամելի կազմի մեջ: Եթե արտադադրողները չփոխեն բաղադրությունը, ապա արդեն հաջորդ ամսից Coca-Cola, Pepsi-Cola և նրանց դիետիկ տարատեսակների պիտակների վրա կգրվի նախազգուշացում վնասակարության մասին:
Coca-Cola և Pepsi-Cola ԱՄՆ-ում սկսել են արտադրել XIX դարի վերջից: Coca-Cola բրենդը ԱՄՆ-ում ամենաթանկն էր 2006-2010 թ.թ.: Ամեն վայրկյան աշխարհում խմվում է ութ հազար բաժակ ըմպելիք, հաղորդում է “Россия 24″հեռուստաալիքը:

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply