Մարտի 8-ին Էջմիածնում երկու ավտովթար է տեղի ունեցել`երկու հոգի հիվանդանոցում են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 9, 2012 21:42

Մարտի 8-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել ՛՛ՊԱԶ՛՛ մակնիշի ավտոբուսը և ՛՛ՎԱԶ-21074՛՛ մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ՛՛ՎԱԶ-21074՛՛ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի և Նարեկացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել ՛՛Սեատ՛՛ և ՛՛ՎԱԶ-2111-11001՛՛ մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջին ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply