Արմավիրում տան պայմաններում ներարկման համար թմրանյութ են պատրաստում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 9, 2012 21:17

Մարտի 8-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված, նախկինում դատված Արգամ Ա.-ի տնից հայտնաբերել են 1,5 լիտրանոց պոլիէթիլենային տարա` 30 գրամ սպիտակավուն նյութի պարունակությամբ և էլեկտրական սալիկի վրա դրված 1,5 լ տարողությամբ տարա` 25 գ սպիտակավուն նյութի պարունակությամբ:
Ըստ Արգամ Ա.-ի հայտարարության, նշված թմրամիջոցն ընկերոջ՝ 1969 թ. ծնված, նախկինում դատված Սարիկ Զ.-ի հետ պատրաստել են տարբեր նյութերի խառնուրդից` ներարկման եղանակով իրենց օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննությանլ:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply