17 տարվա վաղեմության հանցանք է բացահայտվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 9, 2012 21:04

1995 թ. նոյեմբերի 23-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի մսի կոմբինատի պահածոների արտադրամասից ալյումինե թիթեղներ են գողացել:
Ս/թ. մարտի 7-ի երեկոյան, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, ոստիկանության ծառայողները 17 տարվա վաղեմության հանցագործությունը կատարելու կասկածանքով Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 14 շենքի մոտից բերման են ենթարկել 59-ամյա Հարություն Ս.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:
***
2009 թվականի հոկտեմբերի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացու բնակարանից ոսկյա զարդեր և օծանելիք են գողացել:
Ս/թ. մարտի 8-ի երեկոյան ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Երևանի Շիրակի փողոցի թիվ 4 շենքի բակից բերման են ենթարկել 31-ամյա Գագիկ Հ.-ին, որը խոստովանել է հանցանքըլ:
Գագիկ Հ.-ն ձերբակալված է:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply