Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը ծառայողական մեքենայով շրջվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 9, 2012 20:52

Մեծամոր քաղաքի սկզբնամասում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի դասակի հրամանատարի տեղակալ Հակոբ Սաֆարյանի վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եղել եւ շրջվել ձորը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Մեծամորի բաժանմունքից:

Վերջիններիս «Արմավիրի» բժշկական կենտրոնից է հաղորդում տրվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել Հակոբ Սաֆարյանը: Սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ շրջվելու պատճառը այն է եղել, որ Հակոբ Սաֆարյանը փորձել է շրջանցել ճանապարհի մեծ փոսը, սակայն այդ ժամանակ նրա տեսադաշտը փակել է այդ պահին նրա դիմացով երթեւեկող «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան եւ նրան շրջանցելու փորձը հանգեցրել է նրան, որ ոստիկանական մեքենան մի քանի մետր շրջապտույտ կատարելով հայտնվել ձորակում:

NEWS.am

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply