Անհետացող պետությունը Ֆիջիից հող գնելու հնարավորություն է փնտրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2012 18:43

Խաղաղ օվկիանոսի ջրերում արագորեն անհետացող Կիրիբաթի կղզի պետությունը դիմել է  հարևան երկրին ու խնդրել Ֆիջիի մի հատվածը վաճառել իր քաղաքացիներին վերաբնակեցնելու համար: “Մեր կղզիները խորասուզվում են օվկիանոսի ջրերում, մենք այլ տարբերակ արդեն չունենք, մնում է հող գնել հարևան պետություններից”,հայտնել է Կիրիբաթիի նախագահ Անտոնե Տոնգը:

Սա աշխարհում առաջին պետությունն է, որը հայտնում է երկրի կլիմայի տաքացման  ու այդ երևույթով պայմանավորված համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման  հետևանքով լրիվ անհետացման հավանականության մասին: “Դեյլի թելեգրաֆը” գրում է.”Վերջին տարիներին երկիրը կազմող  մարջանային կղզիներից 32-ն արդեն անհետացել են”: Դրա հետևանքով, Կիրիբաթիի գրեթե ողջ բնակչությունը` 113 հազար մարդ, ներկայումս ստիպված կենտրոնացել է Թարավա խոշոր կղզու վրա: Սակայն, հիմա այդ կղզին էլ է խորասուզվում ջրի մեջ:

Ներկայումս երկրի իշխանությունները դիմել են Ֆիջիին` 2 հազար հա ազատ հողեր իրենց վաճառելու առաջարկով: Ընդ որում, ընտրվել է  Ֆիջիի մեծությամբ երկրորդ կղզին` Վանուա Լևուն:

Իր հերթին Ֆիջին հայտարարել է , որ “պատրաստ չէ նման  զանգվածային ու անհապաղ վերաբնակեցման”: “Ներգաղթը պետք է լինի աստիճանաբար ու կարգավորված, որպեսզի վերաբնակներն ունենան աշխատելու տեղեր”, նշել է Ֆիջի հեռուստատեսությունը:

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply