Վատիկանում փող լվանալը ձեռնտու է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2012 18:07

Միացյալ նահանգներն առաջին անգամ Վատիկանն ընդգրկել են այն երկրների ցուցակում, որտեղ մեծ է փողեր լվանալու հետ կապված հանցագործությունների ռիսկը, հայտնել է The Financial Timesը: “Ներառել են, չնայած  Վատիկանում միջազգային նորմեր հաստատելու ուղղությամբ Հռոմի Բենեդիկտոս XVI-ին ջանքերին”, նշել է պարբերականը:

Արդյունքում, Վատիկանը հայտնվել է աշխարհի 68 երկրների ցանկում, որոնք ԱՄՆ-ում փողեր լվանալու առնչությամբ անհանգստության  տեղիք են տալիս:  Ամերիկյան փորձագետներն ասում են, որ “Վատիկանն այդ ցուցակում ընդգրկելը  ֆինանսական կոնկրետ հանցագործությունների հետևանք է”: “Տվյալ փաստն արտացոլում է այն իրավիճակը, երբ երկրի ֆինանսական վիճակը կարող է օգտագործվել հանցագործների կողմից` փողեր լվանալու համար”:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply