Ետ են մնում կես միավորով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 9, 2012 16:08

Ֆրանսիայի Կապել լա Գրանդե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած  յոթ տուրից հետո գրոսմայստերներ Տիգրան  Պետրոսյանը և Տիգրան Ղարամյանը վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարներից` հնդիկ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնայից և Փարիմարյան Նեգիից:

Դավիթ Հարությունյանը և Գրիգոր-Սևակ Մխիթարյանն ունեն 5-ական, Զավեն Անդրիասյանը և Կարինա Համբարձումովան` 4,5-ական, Գևորգ Հարությունյանը, Տաթև Աբրահամյանը, Սերգեյ Գրիգորյանցը` 4-ական, Եվգենյա Դոլուխանովան` 3,5 միավոր:

Մինչև մրցաշարի ավարտը մնացել է երկու տուր:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply