Հերթը հունահռոմեական ոճի ըմբիշներինն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 9, 2012 15:56

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում  մեկնարկել Է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցաշարը, որը կավարտվի մարտի 11-ին: Հայաստանի հունառոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցագորգ դուրս կգան Հայաստանի 7 մարզիկներ, այդ թվում՝ Եվրոպայի գործող չեմպիոն, 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, աշխարհի առաջնության մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր, օլիմպիական խաղերի մրցանակակիր, 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը, 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր և հաղթող, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply