Շերտավոր, հովհարանման կարտոֆիլ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 9, 2012 10:00

Սա շատ համեղ ուտեստ է և գեղեցիկ տեսք ունի, կարող եք մատուցել ցանկացած ճաշատեսակի հետ:

Բաղադրությունը

1 կգ կարտոֆիլ` միջին չափսի

սունկ` շամպինիոն` 500-1000գ

կանաչի (սամիթ, համեմ), աղ ու պղպեղ

ցանկության դեպքում կարող եք նաև կանաչ սոխ օգտագործել:

Պատրաստման եղանակը

Սունկը լվանալ, կտրատել, ավելացնել մանրացրած կանաչի, համեմել աղով ու պղպեղով:

Կարտոֆիլը լվանալ ու մաքրել: Յուրաքանչյուր կարտոֆիլի վրա խոր կտրվածքներ անել (մինչև վերջ կտրել պետք չէ) ու ամեն ճեղքի մեջ լցնել  սնկային լցոնը: Սա բավական աշխատատար գործ է, սակայն արդյունքը կարդարացնի ձեր չարչարանքը:

Լցոնած կարտոֆիլը դասավորել փայլաթիթեղապատ տապակի վրա: Վրան ձեթ ցողել ու դնել փուռը: Երբ կարտոֆիլը կարմրի, արդեն պատրաստ է, կարող եք հանել ու մատուցել:

Դիտվել է 6014 անգամ:
Print Friendly

Leave a Reply