Կարմրահերները հատուկ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2012 15:02

Կարմրահեր լինելը հեշտ չէ: Դանիայի մասնագետների կատարած հետազոտություններով պարզվեց, որ կարմրահեր աղջիկները տարբերվում են սևահերներից ու շիկահերներից ոչ միայն իրենց մազերի գույնով:

Հետազոտական խմբի ղեկավար Լարս Արենդտ Նիլսենն ասում է, որ ուսումնասիրության ընթացքում   մասնագետներին հաջողվել է պարզել, որ կարմրահերների մաշկն ավելի ցրտադիմացկուն չէ,  սակայն նվազ զգայուն տաք օդի ու շիկացած առարկաների նկատմամբ:

Ապացուցվել է նաև, որ կարմրահերներն ավելի շատ են  գլխացավի ենթակա , քան շիկահերներն ու սևահերները:

Այդ փաստը կարող է կարմրահերների գլխուղեղի գործունեության առանձնահատկություններով պայմանավորված լինել:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply