Աղքատության պատճառով հայրն այրել է կնոջն ու յոթ երեխաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 9, 2012 14:38

Պերմի մոտ գտնվող Մոխովոե գյուղի 34-ամյա բնակիչ Ալեքսանդր Շլյակովը, հարևանների վկայությամբ, հաճախ էր ասում, որ կսպանի իրեն ու իր բոլոր երեխաներին:

«Ընտանիքը ոչ բարեկեցիկ  կյանք էր վարում. աշխատում էր միայն հայրը, իսկ կինը տանն էր` փոքրիկ երեխաների հետ: Ընտանիքի հայրը հաճախակի էր խմում ու բողոքում աղքատությունից»:

Նախնական վարկածի համաձայն,  նման մի  վրդովմունքի ժամանակ էլ նա  հրդեհել է բնակարանը:

Պատահարի մեղավորն աշխատում էր տեղի հացի փռում:8 երեխաներին պահելու համար գումարը չէր բավականացնում: Հարևանների խոսքով, նա հաճախ էր  զայրույթը կնոջ գլխին կոտրում:

Երեխաները երբեք դպրոցի պարապմունքները բաց չեն թողել, չնայած  ուսման մեջ հաջողություն առանձնապես  չեն էլ ունեցել: Դպրոցի ուսուցիչներից մեկն ասել է. «Մենք գիտեինք, որ ընտանիքն  աղքատ է, ուստի նրանց անվճար սնունդ էինք տրամադրում: Սակայն երեխաները միշտ թափթփված ու փնթի տեսք ունեին: Իսկ երբ մանկավարժներն  որոշեցին խոսել նրանց ծնողների հետ, դուռը պարզապես չբացեցին»: Նրանք ասում են, որ ընտանիքում հարբում էր երբեմն նաև մայրը:

Հրդեհի հետևանքով զոհվել են ընտանիքի 9 անդամները` 7 երեխա և երկու հասուն մարդիկ: Բոլորը խեղդվել են ծխից, մինչ շտապօգնությունը կհասներ:

Կենդանի է մնացել միայն 13-ամյա Անդրեյը: Նա այդ ճակատագրական գիշերը տատիկի տանն էր մնացել:

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply