Բնակիչը վատացել էր շենքի տանիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 9, 2012 14:50

Մարտի 9-ին, ժամը 11.48-ին «1-03» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դուրյան փողոցի թիվ 4 տան տանիքում վատացել է բնակչի ինքնազգացողությունը:

Բժիշկների կողմից անձին ցուցաբերվել է բուժօգնություն, սակայն տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը:

Փրկարարները տուժած` 1953 թ. ծնված Արամայիս Ղազարյանին իջեցրել են տանիքից, այնուհետև շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply