Հետաքրքիր իրավիճակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 9, 2012 14:22

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում սպասելիքները մեծ էին հատկապես Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող 74 կգ քաշային  Մուսա Մուրթազալիևից, սակայն նա պարտվեց ադրբեջանցի Ալեքսանդր Գոստիևին։

Եթե վերջինս եզրափակիչ դուս գա, ապա Մարթուզալիևը գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։

Հայաստանը ներկայացնող 120 կգ քաշային Ռուսլան Բասիևն իր առաջին մրցամարտում պարտություն Է կրել Ադրբեջանը ներկայացնող Ջամալեդին Մահոմեդովից:

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճած  1 բրոնզե մեդալով առայժմ զբաղեցնում են 13-րդ տեղը: Թիմայի հաշվարկով առաջատար Է Ռուսաստանի թիմը՝ 4 ոսկի և 4 բրոնզե մեդալ: 2-րդ  տեղում Է Ուկրաինայի հավաքականը՝ 3 ոսկի և 4 արծաթե մեդալ, 3-րդ տեղումեն շվեդները` 1 ոսկի և 1 արծաթե մեդալ:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply