Հրդեհ` Վանաձոր քաղաքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 9, 2012 14:08

Մարտի 8-ին, ժամը 17.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր-Դարպաս ավտոճանապարհի 1-ին կմ-ում գտնվող շինությունում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.55-ին, մարվել՝ 18.29-ին: Այրվել են Տ. Թորոսյանին պատկանող մետաղաթիթեղյա շինության 48 քմ մակերեսով փայտյա միջնապատերը, ներսում՝ յուղի պլաստմասյա տարրաներ և էլեկտրական մարտկոցի պատյաններ:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply